Վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Հայկական լրատվամիջոցները փորձում են ադրբեջանական ագրեսիայի մասին թե՛ Հայաստանի և Արցախի բնակչությանը և թե՛ միջազգային հանրությանը օպերատիվ և համապարփակ տեղեկատվություն տրամադրել, մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղը թշնամական քարոզչական թեզեր է շրջանառում` «Հայաստանն ասում է, որ Ադրբեջանը հարձակում է գործել Ղարաբաղի դեմ» բառակապակցությամբ կասկածի տակ դնելով ՀՀ ՊՆ և ԱԳՆ, Արցախի ՊԲ պաշտոնական հայտարությունները:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի տարածքում գործող լրատվամիջոցի նման ոչ միանշանակ գործելաոճը։ «Մեդիա պաշտպանը» կոչ է անում «Ազատություն» ռադիոկայանին մնալ պաշտոնական տեղեկատական քաղաքականության դաշտում և զերծ մնալ հայկական մեդիադաշտում ադրբեջանական քարոզչական թեզերի շրջանառման գործելաոճից:
#Հայաստան #Արցախ #Ադրբեջան #Մեդիա #Մեդիապաշտպան #Ազատություն