Օրգանիզմի բնական արձագանքը վիրուսների ներթափանցմանը ջերմաստիճանի բարձրացումն է, գրում է Feedy TV-ն: Բայց ծնողներից շատերը չգիտեն՝ ինչպես վարվել, երբ երեխայի ջերմությունը բարձրանում է: Lifter-ը ներկայացնում է, թե ինչ պետք չէ անել:
1. Սառեցում
Եթե երեխան վարակի, թոքաբորբի պատճառով ջերմություն ունի, սառեցումը կբարդացնի հիվանդությունը: Երբեք մի օգտագործեք սառույց, քանի որ դա կարող է առաջացնել սառը այրվածքներ, ինչը երեխաների մոտ առաջացնում է շնչառական խանգարում:
Մարմինը սառը սրբիչով սառեցնելը գործնականում կիրառվում է միայն արևից այրման դեպքում: Այնուամենայնիվ, բժիշկները չեն առաջարկում այս մեթոդը՝ դրա ցածր արդյունավետության պատճառով:
2. Պատուհանները փակելը
Եթե երեխաները բարձր ջերմություն ունեն, նրանց անհրաժեշտ է մաքուր օդ: Մայրերի մեծամասնությունը հակառակն է անում, ինչը հանգեցնում է օդում մանրէների կուտակմանը և հիվանդության սրացմանը:
3. Ծոմապահություն
Երբ երեխան հիվանդ է, անհրաժեշտ է տարատեսակ սնունդ տալ նրան, որպեսզի նա կարողանա հաղթահարել հիվանդությունը և ավելի արագ վերականգնվել: Պատրաստեք հեշտամարս ուտեստներ և երեխային շատ ջուր տվեք: