Ես հիշում եմ, թե անցյալ տարի իրենց թիմի ներսում ինչ ճնշումների ու բուլինգի էին ենթարկվում Լենա Նազարյանն ու մյուսները, ովքեր համարձակվել էին Ամուլսարի մասին այլ կարծիք ունենալ ու բարձրաձայնել։ Ես հիշում եմ, թե ինչ վիճակում էին էդ մարդիկ, ես գիտեմ նաև շատ ուրիշ բաներ դրա մասին։ Ու դրանից հետո էդ մարդիկ նախընտրեցին չխոսել էդ հարցից, մի պատգամավոր էլ էլի մանդատը վայր դրեց։

Ու հիմա դեռ զարմանում եք, թե ինչո՞ւ է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնում, չե՞ք հասկանում, որ էդ թիմը չի հանդուրժում այլ կարծիք։ Եթե դու ունես այլ կարծիք, քեզ կա՛մ ոչնչացնում են թիմի ներսում էնքան, մինչև սկզբունքներդ վայր դնես, կա՛մ էլ մանդատդ ես վայր դնում ու պահպանում սկզբունքներդ։ Ցավում եմ, որ տենց ա, քանի որ մենք կարիք ունենք սկզբունքային պատգամավորների, որ ժողովրդի կողքն են, որ պաշտպանում են ժողովրդին, այլ ոչ թե ավելի ճնշում ու պահանջեր ներկայացնում հանրությանը, ու ոչ մի ժողովրդավար օրենք չեն ներկայացնում։

Էդ թիմի ներսում բռնապետություն ա, ժողովրդավարությունը մեռնում է այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել