Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նոր տրանսֆերների կարիք չի զգում, տեղեկացնում է Evening-ը:

Նշվում է, որ Զիդանը ակումբի ղեկավարությանը չի խնդրել հարձակվող գնել, ինչի մասին տեղեկացնում էին մի շարք լրատվամիջոցներ:

Ֆրանսիացի մասնագետը մտադրված է ներկայիս կազմով հասնել նոր հաջողությունների:

«Մենք հրաշալի կազմ ունենք, որը մեծ հաղթանակների կարող է հասնել: Ինձ նոր հարձակվող պետք չէ»,- ասել է Զիդանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել