Armtimes.com-ը գրում է․
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը։
Նշենք, որ Ծառուկյանը նիստին չի մասնակցել. նա այս պահին արդեն ԱԱԾ շենքում է: Այնտեղ են գտնվում նաեւ նրա աջակիցները, հավաքված են ոստիկանական ուժեր:
Պաշտպան Սամվել Դիլբանդյանի խոսքով՝ դատարանի որոշումն անօրինական եւ անհիմն է:
Հիշեցնենք՝ այսօր շուրջ 9 ժամ շարունակ ընթացավ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը: Նիստի սկզբում պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին, որը, սակայն, այն մերժեց՝ բավարար հիմքերի բացակայությամբ պայմանավորված: Դրանից հետո արդեն սկսվեց բուն միջնորդության քննությունը:
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Նա առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:
Նյութի աղբյուր՝ https://www.armtimes.com/hy/article/196713?fbclid=IwAR23IWJbkg58bMc_aP4VESH_hw4wk0Y-P6wLA-1MqiuFLSmCoCUWnHNtF6s
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել