Armenpress.am-ը գրում է․

«Կիպրոսը, սակայն, արգելափակում է պատժամիջոցների ներդրումը: Դա ամենեւին էլ չի նշանակում, որ Նիկոսիան իրեն տեսնում է Լուկաշենկոյի կողքին: Նրա դիրքորոշումն ընդհանրապես կապված չէ Բելառուսի իրադարձությունների հետ: Կիպրոսը համանման միջոցառումներ է պահանջում Թուրքիայի դեմ:

ԵՄ-ի արտգործնախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հանդիպման ժամանակ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսն ակնարկել է Բելառուսի վերաբերյալ որոշման վրա վետո դնելու հավանականության մասին:

«Մենք երկակի ստանդարտներ չենք ուզում»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե իր երկիրը կհամաձայնի՞ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներին առանց Թուրքիայի նկատմամբ նոր սահմանափակումների:

Կիպրոսը փորձում է ողջ ուժով ստիպել Թուրքիային՝ դադարեցնելու հետազոտություններն ու գազի արդյունահանումը Միջերկրական ծովում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել