Մի օր լռելու եմ, կասկած չկա, բայց դա չի դառնալու որևէ մեկի հրճվանքի աղբյուրը, որովհետև եթե այն ամենն ինչ ասել եմ պարունակում է ճշմարտության նշույլ, չի մոռացվելու, և չի արհամարվելու։ Ասելով սա չեմ կարծում, որ դարձել եմ նրբազգաց ճշմարտության նկատմամբ։ Կյանքի բերումով գիտեմ, որ ամեն ճշտի դիմաց հազար սուտ կա, և այն նույպես կրկնվելու, վերարտադրվելու է միչև ժամանակների վերջը։ Ճշմարտությունը լինելու է սարսափի հավերժ աղբյուրը բռնակալների ու նրանց ճորտերի, որոնք գործում են համոզումով, որ մեկ կամ հազար մարդ սովի մատնելը կամ լռեցնելը վերջն է լինելու ազնվության։
Ասե՞լ եմ այս ամենը նախկինում։ Հարկավ։ Չեմ հիշում։ Եթե դուք հիշում եք, թույլ տվեք երախտապարտ լինել։ Բոլոր գրողները փայփայում են հավատարիմ ընթերցողներին իրենց լավ հիշողություններում, որովհետև նրանք են բարձրացնում գրվածի մակարդակը «ասված է» կարգավիճակին։