Հետևապես MedMedia.am-ն դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ին հարցմամբ, պարզելու համար արդյո՞ք հիվանդանոցը իրականացրել է գնում, որի մասին, սակայն կայքում տեղեկատվություն չկա։ ՉԻ բացառվում, որ ընկերությունը իրականացրել է գնում մեկ անձից և եթե այո, ապա հետաքրքրական կլինի իմանալ դրդապատճառներն ու նախընտրված գործընկեր կազմակերպության անունը։ Հիշեցնենք նաև, որ ոչ վաղ անցյալում հենց հեմոդիալիզի սարքավորումների և պարագաների գնմանը առնչվող թեմայի շուրջ հարուցվեց քրեական գործ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ Հարուցված գործով անցնող վկան է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ով 2018թ․-ի դեկտեմբերի 14-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն նշանակվեց Արման Հովակիմյանին։ Բժշկական կենտրոնի ներկայիս տնօրեն՝ Արման Հովակիմյանը մեկն էր երեքից ովքեր հաղթել էիր ԲԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում։ Մրցույթի հաղթողների շրջանակից, համաձայն ընդունված կարգի, երեք օրյա ժամկետում Առողջապահության նախարարը, իր հայեցողությամբ պետք է նշանակեր ԲԿ-ի տնօրեն և Արսեն Թորոսյանը ընտրությունը կանգ առավ Արման Հովակիմյանի վար։ Ի դեպ, Առողջապահության նախարարը Արման Հովակիմյանին չի անտեսել նաև օրերս Մխիթար Հերացու շքանշանով պարգևատրվողների ցանկը կազմելիս։ ՀՀ նախագահ Արմեն Հովհանիսյանի հրամանագրով, ՀՀ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Արմեն Հովհաննիսյանը պարգևատրվել է պետական պարգևով։
Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից պարգևի չի արժանացել և ոչ մի բուժաշխատակից։