Panorama.am-ը գրում է.

«Հայցվոր կողմը միշտ էլ պատշաճ ծանուցվում է, բայց չի ներկայանում նիստերին»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ անդամ Սաթենիկ Խլղաթյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ հայցվոր կողմը այսօր ևս չի ներկայացել դատական նիստին։

Հիշեցնենք, որ մարտի մեկի իրադարձությունների հետևանքով սպանվածներից մի քանիսի ծնողները՝ Սարգիս Քլոյանը, Վաչագան Ֆարմանյանը, Ռուզաննա Հարությունյանը, Ալլա Հովհաննիսյանը, Էդիկ Հարությունյանը, Մարիամ Հովհաննիսյանը,  Լիլիա Մինասյանը, Ջեմմա Վարդումյանը. Վարդուհի Բաղդասարյանը հայց են ներկայացրել դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։ Կառավարության որոշումով «մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ սպանվածների ընտանիքներին տրամադրվել էր 30 մլն դրամ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին որոշումն անարդար էր թվացել։

Նրա խոսքով, Սարգիս Քլոյանը մի հայտարարություն է արել, որ իրենք այլևս չեն մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերին, քանի որ դրանք շոու էին. «Մարդիկ, որոնք երկու տարի մասնակցել են շոուների, բնականաբար այս դատական նիստին չեն գա։ Իրենք շոուի մասնակից են, որոնք գումարներ են վերցնում ու գնում շոուի հետևից։ Այո, ես կրկնում եմ, որ իրենց երեխաները գնացել էին թալան անելու, իրենք էլ նպաստել են իրենց երեխաների թալան անելուն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել