Գիտնականները չեն կարող սա լիովին համարել կղզի, բայց այնտեղ բնակվող մարդկանց համար դա իսկապես կղզի է: Խոսքը գնում է դատարկ խխունջներից կազմված փոքրիկ կղզու մասին: 

Ձեռակերտ կղզի

Խխունջների կղզին ստեղծվել է ոչ թե հրաբուխների միջոցով, ինչպես սովորաբար լինում է, այլ մարդկանց ձեռքերով: Ավելի քան 8 հարյուր տարի Հյուսիսային Անեգադա կղզու ձկնորսները դատարկ խխունջներ են նետել ծով:

Այն վայրը, որտեղ գտնվում է հսկայական խխունջների կույտը, այդքան էլ խորը չի եղել, այդ իսկ պատճառով էլ խխունջներից կղզի է ձևավորվել: 
  

Այժմ խխունջների կղզու ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 3,5 մետր բարձրության վրա: Այն տարեկան աճում է մի քանի սանտիմետրով: Փափկամարմինների մեծ պահանջարկը պայմանավորված է նրանով, որ Անեգադայի բնակչությունը շատ է սիրում դրանցից համեղ ուտեստներ պատրաստել: Յուրաքանչյուր սննդի հաստատություն տարեկան գնում է մի քանի տոննա:

Այս կղզին դարձել է իրական տեսարժան վայր, որտեղ հազարավոր զբոսաշրջիկներ այցելության են գալիս: 

Խեցիների բիզնես

Փափկամարմիններին սիրում են ոչ միայն նրա համար, որ դրանից  համեղ ուտեստենր են կարողանում պատրաստել, այլ նաև դրանցից գեղեցիկ հուշանվերներ են պատրաստում: Բայց այստեղ հարց է առաջանում թե ինչու հուշանվեր վաճառողները պարզապես դրանք չեն տանում Կոնչ կղզուց: Բայց պարզվում է, որ սա այլ պատճառ ունի: Որպեսզի ձկնորսները շատ արագ հանեն միսը խեցուց, հատուկ սարք են օգտագրոծում յուրաքանչյուր խեցու համար: Բնականաբար, անցքերով խեցին այլևս հարմար չէ վաճառքի համար, ուստի խեցու կղզին անընդհատ համալրվում է դրանցով:

Այն մարդիկ, ովքեր եղել են կղզում, ասում են, որ այդ փոքրիկ կղզին ավելի գեղեցիկ է հեռվից, քան մոտիկից: 

Եթե զբոսաշրջիկներից մեկը որոշի մերկ ոտքերով քայլել խխունջի բեկորների կույտի վրա, ապա դրա համար անհրաժեշտ կլինի փակ կոշիկներ, քանի որ խեցիների սուր եզրերը կարող են վնասել ոտքերը: Կոնչ կղզին կարելի է տեսնել նույնիսկ արբանյակային պատկերների վրա: Բայց կա մի դաժան փաստ, այն, որ այս փափկամարմինները արդեն ոչնչացման եզրին են, քանի որ մարդակային մեծ պահանջարկ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել