Էժան մթերքները կարող են լինել դիետիկ և առողջարար: Սննդաբան Քրիստինա Անդերսոնը նշել է, որ յուրաքանչյուրը կարող է իրեն թույլ տալ հոգ տանել իր առողջության մասին:
Առաջին հերթին դա սոխն է, որը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և ունի հակաբակտերիալ ազդեցություն: Իսկ կարմիր սոխը հիանալի հակաօքսիդիչ է:
Կաղամբը պարունակում է ծծումբ և օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից: Սակայն մարսողական համակարգի հիվանդություններով տառապող մարդիկ այս մթերքը չպետք է ուտեն հում վիճակում, պարտադիր անհրաժեշտ է ջերմային մշակում:
Կարտոֆիլը նույնպես կարող է սննդակարգի հիմք լինել: Այն արագ հագեցնում է օրգանիզմը, միաժամանակ քիչ կալորիաներ է պարունակում: Արմատապտուղները՝ գազարը, բազուկը, նույնպես էժան են, բայց պարունակում են բազմաթիվ օգտակար վիտամիններ և հանքանյութեր:
Վարսակն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը: Լոբազգիներն օրգանիզմը հագեցնում են սպիտակուցներով: Ձուն մուլտիվիտամինների աղբյուր է: