Panorama.am-ը գրում է․

«ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով»,- Մատենադարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Մինչև 2050 թվականի փոփոխությունների ռազմավարության» հիմնական տեսլականը:

Վարչապետը  հավելեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես կարող է մարդը հաղթահարել աղքատությունն առանց աշխատանքի, իսկ լավ աշխատանքը կարող է ապահովվել համարժեք կրթությամբ:

Փաշինյանը նշեց, որ ռազմավարությամբ նախատեսված է քսանապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, յոթնապատկել միջին աշխատավարձը:

Նա հայտարարեց, որ նախատեսվում է մինչև 2050 թվականն ունենալ մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

Նկատելով, որ հիմնական նպատակներից է լինելու սովորելն ազգային ապրելակերպ դարձնելը՝ վարչապետը որպես չափանիշ ներկայացրեց բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում առնվազն 3 հայկական բուհի տեղ գտնելը, Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դարձնելը:

Այդ առումով նախատեսվում է ունենալ 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել