Կոմպոզիտոր Սերգեյ Չելոբանովը «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում պատմել է երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ առաջին ինտիմ հանդիպման մասին:
Նա խոստովանել է, որ երգչուհու հետ ծանոթացել է «1990-ի դեկտեմբերի 31-ի գիշերը» և հրավիրվել է նրա բնակարան:
«Ես ոչ մի նման բան չէի սպասում. Պուգաչովան որտեղ, ես՝ որտեղ: Նա է ստեղծել իմ կերպարը: Այս սանրվածքը, այն ժամանակվա ոճը»,- հիշել է նա: Չելոբանովի խոսքով, իրենք նշել են տոնը, պարել, իսկ հետո ինչ է եղել՝ նա աղոտ է հիշում: «Հաջորդ առավոտյան ես արթնացա շրթներկի հետքերով: Ըստ ամենայնի, դրանք մնացել էին պարից հետո: Ես չգիտեմ, թե որ պահին մենք հասկացանք, որ ուզում ենք միասին լինել: Սկզբում մենք պարզապես միասին աշխատում էինք ստուդիայում և շրջագայությունների մեկնում»,- Չելոբանովի խոսքերը մեջբերում Starhit-ը:
Հայտնի է, որ Չելոբանովի հետ սիրավեպի ընթացքում Պուգաչովան հարաբերությունների մեջ էր իր համերգային տնօրեն Եվգենի Բոլդինի հետ: