Աննշան այրվածքների դեպքում ախտահարված հատվածը պետք է մշակել հատուկ հակասեպտիկներով: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների այրվածքների դեպքում չպետք է յոդ կամ ադամանդե կանաչի լուծույթ (зеленка) քսել, քանի որ դրանք կարող են վնասել մանկական նուրբ մաշկը: Դրա համար ավելի լավ է միշտ ձեռքի տակ ունենալ արծաթի աղի պարունակությամբ միջոցներ: Դրանք կօգնեն վերականգնել մաշկային ծածկույթները ու ունեն բակտերիցիդային ազդեցություն:
Այս մասին տեղեկանում ենք xochu-vse-znat.ru կայքից:
Ի՞նչ չի կարելի կատեգորիկ անել
Խստիվ արգելված է՝
- ինքնուրույն մաքրել վիրավոր մակերեսը մաշկի կամ հագուստի մնացորդներից: Անպայման պետք է բժիշկ հրավիրել
- քսել սիրելի քսուքը
- կիրառել սպիրտային հիմքով ցանկացած հեղուկ
- պայթեցնել բշտիկները կամ փորել վերքը
- մաշկին քսել յուղ, օսլա:
Ի՞նչ անել եռման ջրով այրվածքների դեպքում
- Անհրաժեշտ է ախտահարված հատվածներն ազատել հագուստից:
- Որոշել այրվածքի ծավալը: Մարդկային միջին ձեռքի ափը կազմում է մաշկի մակերեսի 1%-ը: Եթե ախտահարված հատվածը 10%-ից ավելի է, ապա պետք է կանչել շտապ օգնություն:
Այրված մակերեսը պետք է պահել բարձր դիրքով, որ խուսափեք այտուցներից: Այն պետք է մշակել «Պանտենոլով» կամ այլ հակասեպտիկով:
Եթե մաշկային ծածկույթները խաթարված չեն, կարելի է դրանք սառեցնել սառը ջրով կամ թաց կտորով, բայց ոչ 20 րոպեից ավելի:
Բուշտերը ինքնուրույն չպայթեցնել:
Գոլորշիով այրվածքների դեպքում
- հագուստը պետք է հանել
- մաշկի ախտահարված մասը սառեցնել
- 10%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու դեպքում բժիշկ կանչել
- մաշկի վրա ոչինչ չքսել, բշտիկները չծակել:
Յուղային այրվածքների դեպքում
- հագուստը պետք է հանել
- մաշկի ախտահարված մասը սառը ջրի տակ պահել մինչև 20 րոպե
- 1%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու կամ աչքերի վնասվածքի դեպքում բժիշկ կանչել
- այրված հատվածը ծածկել ստերիլ անձեռոցիկով, եթե կան ակնային անալգետիկներ, կարելի է կաթեցնել կոպի վրա:
Արդուկի այրվածքի դեպքում
- կարելի է քսել բուսայուղ, քերած բազուկ կամ կաղամբ դնել
- այրված մասի վրա հարած ձու քսել
- այրված մակերեսին սննդային սոդա լցնել:
- Եթե մեծ բուշտեր առաջանան, ավելի լավ է միանգամից շտապ օգնություն կանչել:
Քիմիական այրվածքների դեպքում
Պետք է անմիջապես շտապ օգնություն կանչել ու տուժածի հագուստը հանել, մաշկային ծածկույթներից հեռացնել քիմիկատները:
Դրա համար պետք է օգտագործել չոր անձեռոցիկներ ու նախապես պաշտպանել ձեռքերը: Ապա պետք է մաշկը լվանալ սառը ջրով: Բայց այդպես գործել կարելի է, միայն, եթե դա չմարած միջոցով այրվածք չէ, այլապես ջուրը ռեակցիայի մեջ կմտնի, ու վիճակը միայն կվատանա: Ցանկացած նշանակում կարող է միայն բժիշկն անել:
Տնային միջոցներ՝ աննշան այրվածքների դեպքում
- Հում բանջարեղենից, կաղամբի թերթից կոմպրեսներ: Պետք է քերել ու դնել վերքին, ֆիքսել բինտով: Դրանք հաճախակի պետք է փոխել:
- Թուրմեր՝ հազարաթերթիկի, կաղնու կեղևի, խատուտիկի: Եփել, թրջոց պատրաստել ու թրջած թանզիֆը դնել ախտահարված մակերեսի վրա:
- Կաթնամթերքով թրջոցներ, հատկապես լավ է կաթնաշոռը:
Բացի դրանից, այրված մակերեսին կարելի է մեղր քսել, որ արագացնես լավացման պրոցեսը: Այն նաև լավ ցավազրկող ու մանրէասպան միջոց է: