Քաշը կորցնելու հիմնական գաղտնիքն ավելի շատ կալորիաներ այրելն է, քան օգտագործելը։ Երկար ժամանակ ցանկացել եք հասնել Ձեր իդեալական քաշին, բայց չե՞ք կարողացել: Երևի թե Դուք պարզապես դանդաղեցնում եք գործընթացը՝ կատարելով այս սխալները.
Դուք սխալ եք սնվում․
Քաշը կորցնելու միակ ճանապարհը ճիշտ ուտելն է, այսինքն ՝ Ձեր սննդակարգը պետք է բազմազան լինի և բաղկացած լինի առողջ և բնական արտադրանքներից:
Դժբախտաբար, մենք հաճախ ենք լսում արագ դիետաների մասին, որոնք խոստանում են հրաշալի արդյունքներ, բայց դրանք օրգանիզմին չեն ապահովում սննդանյութերի ճիշտ քանակությունը: Ձեզ հարկավոր չէ սահմանափակվել բանջարեղենով, շիլաներով կամ խոտաբույսերով: Ուսումնասիրեք սննդակարգի «բուրգը» և պահպանեք դրա հիմնական սկզբունքները:
Դուք բաց եք թողնում նախաճաշը․
Մեկ այլ սխալ, որը խանգարում է Ձեզ նիհարել, ամեն օր նախաճաշը բաց թողնելն է: Ձեր առաջին կերակուրը շատ կարևոր է օրը ճիշտ սկսելու համար: Լավ նախաճաշը պետք է հարուստ լինի սննդանյութերով, և եթե Դուք ունեք շատ քիչ ժամանակ, ապա ընտրեք արագ այլընտրանքներ ՝ հյութերի և խառնուրդների տեսքով: Դրանք Ձեր օրգանիզմին կտրամադրեն բավարար սննդանյութեր և կբարելավեն նյութափոխանակությունը:
Ալկոհոլային խմիչքներ․
Ալկոհոլային խմիչքները շատ մեծ քանակի կալորիաներ են պարունակում և չեն պարունակում օրգանիզմի համար անհրաժեշտ գրեթե ոչ մի սննդանյութ: Բացի այդ, ալկոհոլի սպառումը խաթարում է քնի որակին, ինչը ազդում է ինչպես բարեկեցության, այնպես էլ նյութափոխանակության վրա:
Մարզման բացակայություն․
Բոլորը գիտեն, որ նիհարելու համար հարկավոր է ավելի շատ կալորիաներ այրել, քան սպառում եք: Չնայած դրան, շատ մարդիկ, փորձելով նիհարել, ապավինում են միայն դիետաներին և անտեսում ֆիզիկական գործունեության կարևորությունը:
Բարեբախտաբար, սպորտը շատ հեշտ է ընդգրկել Ձեր կյանքի մեջ, քանի որ բոլոր հետաքրքրությունների և ֆիթնես մակարդակների համար կան անվերջ տարբերակներ: