Ամոթ չէ խոստովանել, որ ձեզնից շատերն ընդհանրապես ոչինչ չեք հասկանում Փարաջանովի ֆիլմերից ու նրան արժևորում եք ազգայնական և պրովինցիալ պարզունակ բնազդներից ելնելով։ Դե, զուտ նրա համար, որ «հայ մեծերի դիցարանի» վառ ներկայացուցիչ ա ու ձեր գենը հայտնի ա դարձնում աշխարհում:
Օրինակ՝ ես ընդհանրապես գլուխ չեմ հանում Փարաջանովի արվեստից ու առանց հասկանալու չեմ էլ կարող արժևորել, չգիտեմ, ինձ դուր չի գալիս։ Նույն զգացողությունը ունեմ նաև Տարկովսկու նկատմամբ։ Էս վերջերս փորձեցի «Հայելին» նայել, չկարողացա, այսինքն՝ մինչև վերջ նայեցի, բայց ձանձրույթից աչքերս արցունքոտել էին։
Ճիշտը Վաչովսկի քույրիկներն են, Քրիստոֆեր Նոլանն ու Բալաբանովը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/3304074916353180
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել