Աշոտիկի` երեկվա տեսանյութի մասին…
Երեկ ընկերներիս մոտ կեղծ բարեպաշտության սինդրոմ էր, թե բա՝ նորմալ չի, մի մտեք անձնական տարածքներ։
Թույլ տվեք՝ ասեմ, եթե իրենց հայրն այդ մարդկանց անձնական տարածքը դարձրել է հանրային, այդ որտե՞ղ տեսաք անձնական տարածք։
Եթե տեսնում ենք՝ պետությանը վտանգ է ներկայացնում այդ երեխաների արարքը, պետք է արձագանքել։ Մի պարզ օրինակ բերեմ․ նորմա՞լ եք համարում, որ Աշոտիկը, որը ծառայում էր Պաշտպանության բանակում, շփվում է Ասյա Խաչատրյանի հետ՝ այն սորոսական կապտամազիկի, որ անցյալ տարի Վրաստանում սիրային կապի մեջ էր ադրբեջանցի հատուկջոկատայինի հետ եւ հիմա էլ, շատ հնարավոր է, կապի մեջ է։
Հ.Գ. Դե, քանի որ մեր երկրի Ազգային անվտանգության աշխատակիցները շատ զբաղված են Դիլիջանի անտառներում՝ հեռադիտակով դիտարկում են ծառահատումները, մենք պետք է բզենք, որ սկսեն աշխատել ի պաշտոնե։