Այսօր ձեզ կպատմենք՝ ինչպես պատրաստել բնական մուլտիվիտամինային շիճուկ, որի շնորհիվ ձեր մաշկը կարճ ժամանակում անչափ նուրբ կդառա։ Տնային պայմաններում շիճուկ պատրաստելը բավական հեշտ է։
Այս մուլտիվիտամինային շիճուկը շատ լավ ներծծվում է մաշկի մեջ, ի վիճակի է լուծել մաշկի հետ կապված խդիրներն ու նաև կանխարգելել կնճիռների գոյացումը՝ մաշկին բնական փայլ հաղորդելով։
Եվ ահա թե ինչպես․․․
Բաղադրամասերը․
- կանաչ թեյ
- վուշի սերմեր
- ալոե վերայի գել
- վարդի եթերայուղ
Պատրաստումը․
Մեկ բաժակ ջուր լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք 2 ճաշի գդալ վուշի սերմ և 1 թեյի գդալ կանաչ թեյի խոտ, ապա խառնուրդը եռացրեք։
Թողեք, որ հեղուկը սառչի։ Այնուհետև ավելացրեք Е վիտամինի 2 պատիճ, 2 կաթիլ վարդի եթերայուղ, 1 ճաշի գդալ ալոե վերայի գել, այդ ամենը մի լավ խառնեք։ Մի փոքր վերցրեք խառնուրդից և դրանով դեմքը մերսեք քնելուց անմիջապես առաջ։
Թողեք մնա ամբողջ գիշեր, լավ ներծծվի դեմքի մաշկի մեջ։ Առավոտյան գոլ ջրով լվացեք։ Ընթացակարգը կրկնեք ամեն օր, և արդյունքը ձեզ անչափ կգոհացնի։