Այսօր  միասին կպարզենք, թե ինչպես են իրենց զգացմունքներն արտահայտում կենդանակերպի նշանները, երբ դժվարանում են սիրո խոստովանություն անել։

Խոյ․ հաճոյախոսություններ

Եթե Խոյն իրոք սիրում է, ապա դա շատ ուժեղ զգացմունք է։ Նա մտածում է, որ դուք ամենախելացին եք, ամենագեղեցիկ, ամենատաղանդավորն իր բոլոր ծանոթների մեջ։ Նրանք երազում են հանդիպել մեկին, ով իրենց կոգեշնչի և կմոտիվացնի, սակայն դա չի նշանակում, թե նրանք սիրահարվում են ցանկացածին, ով իրենց մոտ հիացմունք է առաջացնում։

Ցուլ․ հարաբերությունների հանրայնացում

Ցուլերը շատ ուժգին են սիրում։ Բավական է հայտնվեք նրանց վստահության շրջանակում և այնտեղ կմնաք հավերժ։ Այս մարդիկ լուրջ են վերաբերվում ընկերական հարաբերություններին և աչքի են ընկնում հավատարմությամբ։ Իսկ ռոմանտիկ հարաբերություններում դա ավելի է ընդգծվում։ Եթե Ցուլը ուրիշների մոտ ձե պաշտպանում է կամ ցույց է տալիս, որ դուք զույգ եք, նշանակում է, դա ձեր նկատմամբ անտարբեր չէ։ Մտերմությունն ու մարդուն պաշտպանելու ձգտումը Ցուլերի մոտ ինչ-որ մեկի նկատմամբ ուժեղ զգացմունքներ ունենալու նշաններից է;

THE BEACHES | MANU MYKONOS LUXURY

Երկվորյակներ․ հոգատարություն

Սրանք ամենա հոգատար մարդիկ են։ Նրանց երջանկացնում է ուրիշներին հաճույք պատճառելը։ Երկվորյակի սիրո մասին կարող է վկայել ձեզ համար ընթրիք պատրաստելու ցանկությունը, ձեզանով հետաքրքվելն ու անհանգստանալը։ Երկվորյակները բարի են բոլորի հանդեպ, ում նկատմամբ անտարբեր չեն, իսկ ռոմանտիկ հարաբերություններում դա ավելի ուժեղ է արտահայտվում։

Խեցգետին․ տարօրինակ վարք

Խեցգետինները սովորաբար ադեկվատ մարդիկ են, այդ պատճառով եթե ձեր կողքին նրանք սկսում են ամաչել կամ իրենց տարօրինակ պահել, դա աչքի է ընկնում անմիջապես։ Երբ Խեցգետինների մոտ տարօրինակ ուժեղ զգացմունք է առաջանում, նրանք չեն իմանում, թե ինչպես վարվեն դրա հետ։ Այդ պատճառով էլ տարօրինակ կատակ են անում, ինչից հետո արցունքներով սկսում են ծիծաղել։

Առյուծ․ այնպես է իրեն պահում, կարծես դուք արդեն միասին եք

Առյուծը հազվադեպ է քաշվում իր զգացմունքների մասին խոսելիղ (իրականում նրանք սովոր են, որ իրենց սեր խոստովանեն)։ Առյուծը միշտ ինքնավստահ է հարաբերություններում։ Եվ չզարմանաք, եթե Ֆեյսբուքում, «հարաբերություններ» կարգավիճակում նա նշի ձեր անունը՝ այդպիսով ձեզ փաստի առաջ կանգնեցնելով։ Դա իսկական Առյուծի քայլ է։

Կույս․ ինքնատիրապետում

Եթե դուք դուր եք գալիս Կույսին, նրա ինքնատիրապետման բնազդը անցնում է բոլոր սահմանները։ Եվ դա այնքան է տևում, մինչև որ նա այլևս չի դիմանում և սկսում է լաց լինել և ձեզ պատմել վերջին շաբաթներին իր տառապանքների ու զգացմունքների մասին։ Կույսն այնքան ժամանակ չի խոսի իր զգացմունքների մասին, մինչև որ վստահ լինի, որ ձեզ կարելի է վստահել։

Կշեռք․ հիացմունք

Երբ նրանք վախենում են ձեզ խոստովանել իրենց զգացմունքների մասին, փորձում են գերել ձեզ իրենց շարմով այնպես, որ դուք ինքներդ անեք առաջին քայլը։ Չնայած սիրառատությանը, հարաբերություններում Կշեռքները շատ դանդաղկոտ են։ Նրանք նախընտրում են այնպես անել, որ դուք ինքներդ սիրահարվեք իրենց։ Եվ այդպիսով խոցելի կողմը դուք եք լինում, ոչ թե նա։

Կարիճ․ շատ հարցեր

Կարիճը հազար հարց կտա ձեր կյանքի մասին, տարբեր հարցերի շուրջ ձեր կարծիքի մասին, որպեսզի ավելի լավ ճանաչի ձեզ և այդ ընթացքում ոչինչ չի խոսում իր մասին։ Հետաքրքրասեր Կարիճը միշտ վախենում է մերժված լինելուց և այդ պատճառով չի խոստովանում իր զգացմունքների մասին։LED Bottle Lights with Cork, KEFU Fairy Lights Wine Bottle Lights with  Cork, 2M 20 LED Battery Operated Wire String Light, for DIY, Party, Decor,  Christmas, Halloween,Wedding (4 X 2m20LED): Amazon.co.uk: Lighting

Աղեղնավոր․ սարկազմով կատակներ

Այս մարդիկ աչքի են ընկնում «չոր» հումորով և այնքան էլ լավ գլուխ չեն հանում հույզերի ավելցուկից։ Սերը ստիպում է այս նշանի ներկայացուցիչներին ծաղրել իր սիրո օբյեկտին և նրա վերաբերյալ կատակներ անել։ Այդպես նրանք ուսումնասիրում են ձեզ և զգում, որ ձեզ հետ ուրախ է։

Այծեղջյուր․ անվստահություն

Այծեղջյուրները ինքնամփոփ մարդիկ են, և դա առավել նկատելի է դառնում, երբ գլուխ են բարձրացնում զգացմունքները։ Նույնիսկ երբ առաջին նյարդային դողն անցնում է, շատ Այծեղջյուրներ որոշում են շարունակել հարաբերությունները նրանց հետ ում իրենցից լավն են համարում, ինչն էլ մի որոշ ժամանակ անց նրանց ավելի անինքնավստահ է դարձնում։One Day Couple Therapy Intensive

Ջրհոս․ միասին ժամանակ անցկացնելու առաջնահերթությունը

Եթե Ջրհոսն իրոք անտարբեր չէ ձեր հանդեպ, դուք դա կհասկանաք։ Նրանց ուշադրությունը ձեր հանդեպ շատ անսպասելի բնույթ է կրում՝ զարմանք և տարակուսանք առաջացնելով։ Սակայն եթե դուք նրանց հետաքրքիր չեք, նրանք բավական միանշանակ կերպով դա ձեզ կհասկացնեն։

Ձկներ․ մշտական շփում

Նրանց վարքից դժվար է հասկանալը, թե արդյոք դուք նրանց դուր եք գալիս։ Բայց եթե դա այդպես է, ապա Ձկները կփորձեն ձեզ հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել։ Հավատացեք, եթե Ձուկն ուզում է անվերջ շփվել ձեզ հետ, ուրեմն, ամենայն հավանականությամբ, նա ձեզ սիրահարված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել