«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԼՀԿ-ն նախաձեռնեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը խորհրդարանում, բայց «մուշտի» կերավ ԲՀԿ-ն՝ իր ղեկավարով հանդերձ։
Իրականում հենց Նիկոլ Փաշինյանին էր պետք այդ քննարկումը, եւ խորհրդարանում հարցը պետք է բարձրացներ իրեն հավատարիմ ընդդիմադիր ուժը։ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմող Էդմոն Մարուքյանն էլ հենց, նախկին թիմակցի հորդորով, որոշեց օգնել կառավարությանը եւ խմորվող գործընթացների շոգեքարշը դառնալ։
Ասում են` առաջիկայում այլ հրաժարականների պահանջ էլ է լինելու, քանի որ Փաշինյանը վերակառուցում է իր թիմը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել