Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» պաշտոնապես խզել է պայմանագիրը ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հետ:

Ըստ Sport.es-ի՝ Սետյենի պաշտոնանկությունը օրինականորեն ձեւակերպվել է, և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնեցվել է Ռոնալդ Կումանի նշանակումը կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:

Դրան շնորհիվ Կումանը կկարողանա Բարելոնայի պահեստայինների նստարանին լինել Լա Լիգայի՝ «Վիլյառեալի» դեմ մրցաշրջանի առաջին հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սետյենը խնդրել էր ակումբից պաշտոնապես ձևակերպել իր հեռացումը գլխավոր մարզչի պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել