Panorama.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին» որոշումը:

Հարցը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ Ա Ժ-ի և կառավարոթյան ջանքերով օրենսդրական փոփոխություններ են կատարվել խաղային ոլորտի բնագավառներում՝ նպատակ ունենալով հասարակության հատկապես խոցելի սոցիալական խավի ներկայացուցիչներին  հետու պահել այն վտանգներից, որոնք կապված են մոլախաղերով հրապուրվելու հետ: Նրա խոսքով, նախագծով սահմանվում են այն ձափանիշները, որոնց պետք է բավարարեն բնակավայրերում համապատասխան գործունեություն ծավալող կազմակերպությունները և այն հեռավորությունները, որոնք պետք է պահպանվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից:

Նախարարը հայտնեց, որ որոշման շնորհիվ հավասարակշռությամբ կկանոնակարգվի այդ գործունեությունը և կմեղմվի հասարակության զգայուն շերտի՝ մոլախաղով հրապուրվելու վտանգները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել