Aysor.am-ը գրում է․

Միտումն անհանգստացնող է և մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս փաստի վրա, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին երկու օրերին կորոնավիրուսով վարակման թվերի աճին։

«Օրինակ, ես երեկ առաջին անգամ մարտ ամսից հետո Երևանում խցանում նկատեցի, թերևս դա կապված է դպրոցների բացման հետ», - ասաց վարչապետը՝ առողջապահության փոխնախարարից հետաքրքրվելով, թե ի՞նչ կարող է ասել այս թեմայով։

«Այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի հետ», - ասաց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կերևա՝ դպրոցների բացումից հետո ինչ արդյունքներ են գրանցվում, ինչպես է ընթանում կորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել