Ամերիկացի հոգեբան Դեյվիդ Լադենը ուսումնասիրել է պոռնոգրաֆիայի դիտման ազդեցությունը զույգերի հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է Psychology Today պորտալը:
Մասնագետը փորձ է անցկացրել 200 հետերոսեքսուալ և միասեռական զույգերի հետ: Բոլոր մասնակիցները 35 օր օրագիր են պահել՝ նշելով, թե երբ են դիտել պոռնոգրաֆիա, որքանով են նրանք գոհ զուգընկերոջ հետ հարաբերություններից, առաջացել է արդյոք սեռական հարաբերություն ունենալու ցանկություն և արդյոք կա ինտիմության զգացում:
Պարզվել է, որ պոռնոգրաֆիա դիտելը ուղղակիորեն կապված չէ հարաբերություններց բավարարվածության և զուգընկերոջ հետ:
Գիտնականները չեն ստացել ապացույցներ այն մասին, որ մեծահասակների համար պոռնոգրաֆիական տեսանյութերը բացասական կամ դրական ազդեցություն են ունենում հարաբերությունների վրա:
Հայտնի է դարձել սակայն այն, որ կանայք ավելի քիչ դիտում պոռնոգրաֆիա, քան տղամարդիկ, բայց ավելի հաճախ են սեռական հարաբերություն ունենում ինտիմ տեսանյութ դիտելու օրերին:
Բացի այդ, հետերոսեքսուալ տղամարդկանց մոտ պոռնոգրաֆիա դիտելուց հետո սեքսով զբաղվելու հավանականությունն ավելի փոքր է, քան համասեռամոլ տղամարդկանց մոտ: