Regionmonitor.com-ը գրում է.

Սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը կայացել է «Աբրահամյան համաձայնության» ստորագրման արարողությունը, որի շրջանակում քառորդ դար անց Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին արաբական երկու պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը:

Այս պատմական արարողությանը Իսրայելից ներկա էր վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄԷ-ից՝ ԱՄԷ-ի ԱԳ նախարար, թագաժառանգի եղբայր Աբդուլլահ բին Զայիդ Ալ-Նահայան, Բահրեյնի թագավորությունից՝ ԱԳ նախարար Աբդուլլատիֆ ալ-Զայանին:

Հիշեցնենք, որ Իսրայելը և ԱՄԷ-ը  հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարեցին օգոստոսի 13-ին, ներկայում բանակցություններ են ընթանում դեսպանություններ բացելու հարցի շուրջ: Իսկ սեպտեմբերի 11-ին Բահրեյնի իշխանությունները հայտարարեցին, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնություն են ձեռք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել