Միջնադարը լի է հետաքրքիր իրադարձություններով և պատմություններով: Այդ ժամանակ մարդիկ շատ կասկածով էին լցված միմյանց նկատմամբ: Յուրաքանչյուր նոր ու արտասովոր բան այդ ժամանակվա մարդկանց համար անընդունելի էր: Ընդգծված արտաքինը, երևացող խալերը, աչքերի արտասովոր գույնը և նույնիսկ անսովոր անունը մարդկանց ստիպում էին մտածել, որ այս կամ այն կինը վհուկ, կախարդ է: Եվրոպայում տասնհինգերորդ և տասնյոթերորդ դարերում փորձում էին գտնել մոգերի: Նման հետաքրքրասեր մարդկանց համար օգնություն էր Սփրենգերի և Ինստիտորի «Malleus Maleficarum» գիրքը, որը նկարագրում էր՝ ինչպես ճիշտ ճանաչել կախարդուհին:

Եվրոպացիները սկսեցին կախարդներին որոնել ամենաանհեթեթ պատճառով. XIV-XV դարերում մայրցամաքը հոգնել էր ամեն տեսակ դժբախտություններից: Երկրները կործանվում էին պատերազմի պատճառով, երբեմն՝ հիվանդությունների: Թագավորական տոհմերը, որոնք ուժեղ էին թվում, վերանում էին: Անհրաժեշտ էր գոնե ինչ-որ բացատրություն գտնել բոլոր այս տհաճ երևույթների համար: Իհարկե, նրանք կարծում էին, որ հաստատ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում էին:

 

Հիշենք Էսմերալդային «Փարիզի Աստվածամոր տաճարից»: Ի վերջո, Վիկտոր Հյուգոն, իհարկե, թույլ տվեց գեղարվեստական չափազանցություն, բայց, այնուամենայնիվ, նա հեռու չէր ճշմարտությունից: Կամ Սիդոնիա ֆոն Բորքը Վիլհելմ Մայնհոլդի գրքից: Առաջին հերթին հենց կանայք էին կասկածվում կախարդական գործերի մեջ: Մարդիկ կարծում էին, որ կանայք թույլ կամքի ուժ ունեն և չար ուժերը կանանց կարողանում են իրենց հպատակեցնել:

Արտասովոր արտաքին տեսք

Այդ ժամանակ մարդիկ կախարդության մեջ կասկածում էին կանաչ աչքի գույն ունեցող մարդկանց, իսկ եթե մարդը մարմնի վրա ուներ երևացող և արտահայտիչ խալ, ապա բուռն քննարկումների էր ենթարկվում: Կարծում էին, որ չար ուժերն իրենց հետքն են թողել նրանց վրա: Գրեյս Մյունցին ինկվիզիցիայի են ենթարկել, քանի որ նրա ականջները փոքր-ինչ մեծ էին: Միջնադարում ավելի լավ էր չտարբերվել:

 

Ոչ սովորական անունը նույնպես կասկածելի էր թվում մարդկանց, այդ պատճառով էլ ծնողներն աշխատում էին անվանել կա՛մ իրենց անուններով, կա՛մ հարազատների անուններով: XIV դարում Անգլիայում աղջիկներից շատերին անվանում էին Ալիսա, Մաթիլդա, Ագնես, Մարգարետ, իսկ տղաներին՝ Ուիլիամ, Ջոն, Ռիչարդ, Հենրի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել