Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Don Balon-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Աթլետիկոյի» ղեկավարությունը բավականին դժգոհ է երիտասարդ պորտուգալացի ֆուտբոլիստի խաղից, ով թիմի կազմը համալրել է 126 միլիոն եվրոյի դիմաց:

Ակումբում վստահ են, որ Ֆելիշը չի համապատասխանում Դիեգո Սիմեոնեի խաղային սխեմային և կարող է դիտարկել ֆուտբոլիստի վերաբերյալ տրանսֆերային առաջարկները:

Աղբյուրը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ են 100 միլիոն եվրո վճարել Ֆելիշի տրանսֆերի դիմաց: ՄՅՈւ-ն վստահ է, որ 20-ամյա հարձակվողը կկարողանա վերգտնել իր խաղը Պրեմիեր լիգայում, և դրանում իր կարևոր դերակատարում կունենա Պորտուգալիայի հավաքականում Ֆելիշի թիմակից Բրունո Ֆերնանդեշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել