Կրթության համակարգը խայտառակ իրավիճակի հասցրած ԿԳՄՍ նախարարի ու նախարարի տեղակալների դեմքը փրկելու համար Նիկոլ Փաշինյանի ագիտպրոպը հանրության գումարներով գործող լրատվամիջոցի եթեր է հրավիրում մի անպատրաստ պատգամավորի ու հարցազրույցը վերածում փողոցային էժան խոսակցության: Նիկոլական ագիտպրոպին թվում է, թե հնարավոր է գոմի վերածված կրթության ոլորտի հարցը թաղել ընդդիմություն ներկայացնող մի անպատրաստ պատգամավորի եթերում «վրաերթի» ենթարկելով:

Իսկ ո՞վ չգիտի, որ ընդդիմությունն ու քաղաքական և մասնագիտական ինտելեկտն այսօր ԱԺ շենքից դուրս են, ո՞վ չգիտի, որ Նիկոլ Փաշինյանն իր համար հարմար խորհրդարան է ստեղծել, որի դերը հավսար-զգաստով քվեարկելն է, մեկ-մեկ էլ տեսարանի համար ծեծվելն ու հայհոյվելը: Սոցիալական ցանցերի դարում Նիկոլ Փաշինյանին թվում է, թե կարելի է ֆեյք ընդդիմություն ձևավորել ու այդ ֆեյք ընդդիմությանը բառի բուն և եթերային իմաստով «ծեծելով» քաղաքական գործընթացի և բանավեճի պատրանք ստեղծել, «բանավեճի արդյունքում» ֆեյք հաղթողներ ու պարտվողներ ներկայացնել հանրությանը:

Մինչդեռ հիմա արդեն մարդիկ ո՛չ տհաս են, ո՛չ էլ կույր են: Մարդիկ շատ լավ հասկանում են, թե ով ով է, և ով ինչի մասին է: Իսկ ով կարծում է, թե ֆեյք իրականություն փչելով կարող է հաջողության հասնել միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքում, դատապարտված է քաղաքական ոչնչացման: Դա ես չեմ ասում, քաղաքագիտությունն ու սոցիոլոգիան են ասում:

#Քիչ_մնաց_կհամոզվեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել