Regionmonitor.com-ը գրում է.

Ֆրանսիան Լիբանանի քաղաքական ուժերին կոչ է արել առանց հապաղելու կառավարություն ձևավորել, քանի որ սեպտեմբերի կեսերին լրանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին տված խոստման վերջնաժամկետը, իսկ նոր կառավարության հույսերը խամրում են:

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ լիբանանյան բոլոր կուսակցությունները հավանություն էին տվել կառավարության արագ ձևավորմանը, որը կարող է իրականացնել էական բարեփոխումներ:

« Նրանց մնում է առանց հապաղման այս պարտավորությունը  գործի վերածել», — ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Մակրոնի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում լիբանանցի քաղաքական գործիչները խոստացան, որ նոր կառավարությունը կձևավորվի երկու շաբաթվա ընթացքում: Ակնկալվում էր, որ այդ վերջնաժամկետից մեկ օր առաջ վարչապետ Մուստաֆա Ադիբը կներկայացներ իր կաբինետի կազմը նախագահ Միշել Աունին, սակայն դրա փոխարեն Ադիբը խորհրդակցություն անցկացրեց նախագահի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել