իտնականները վերլուծել են կաթնասունների տարբեր տեսակների, թռչունների, սողունների ու ձկների տվյալները և արձանագրել, որ 1970 թվականից սկսած նրանց պոպուլյացիան միջինը կրճատվել է 68%-ով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցը:
Հիմնադրամի տվյալներով՝ ամենաէական կորուստը (94%) կրում է Լատինական Ամերիկայում բնակվող վայրի տեսակների պոպուլյացիան: Աֆրիկայում պոպուլյացիան նվազել է 65%-ով, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 45%-ով, Հյուսիսային Ամերիկայում՝ 33%-ով, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 24-ական տոկոսով:
Մասնագետները նշում են, որ մարդիկ ուշադրություն են դարձնում նկատելի տեսակների վերացմանը, ինչպիսիք են պանդաները, վագրերը, բևեռային արջերը: Միաժամանակ աննկատ են մնում բազմաթիվ մանր կենդանիներ, որոնք նույնպես կարևոր դեր են խաղում մոլորակի կյանքում:
Հստակեցվում է, որ վերլուծությունն անցկացվում է ողնաշարավոր կենդանիների շրջանում, որոնք ավելի հեշտ է հաշվարկել: