Խնձորն իրականում ունի օգտակար հատկություններ, սակայն կան դրա հետ կապված մի շարք առասպելներ՝ հայտարարել է Պեկինի համալսարանի չինական բժշկության գլխավոր բժիշկ և պրոֆեսոր Չժան Չունչժուն: Այս մասին հաղորդում է Sohu գործակալությունը: Նա նշել է, որ չի կարելի խնձոր ուտել քաղցր կարտոֆիլի և օսլայով հարուստ այլ մթերքների հետ:
Խնձորի օգտագործումը քաղցր կարտոֆիլի հետ կարող է հանգեցնել ստամոքսա-աղիքային տրակտի հիվանդությունների: Դա կապված է այն բանի հետ, որ օսլան արտադրում է թթուներ, որոնք բավականին շատ են խնձորի մեջ:
Ավելի լավ է խնձորն ուտել եփած վիճակում կամ պատրաստել գոլորշու վրա: Այդ ժամանակ դրանք կլինեն ավելի սնուցող: Չի կարելի կախում ունենալ միօրինակ սննդից և հասցնել ձեզ սննդային խանգարումների՝ նշել է Չունչժուն: Ուստի ամեն օր խնձոր ուտելը այնքան էլ օգտակար չէ:
Խնձորը բարձրացնում է իմունիտետը, բարելավում է աղիների աշխատանքը, իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ՝ ասվում է հրապարակման մեջ: