Նոր ուսումնական տարվա սկզբին, հավատարիմ մնալով Ամուլսարի հարակից համայնքների կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությանը և դիտարկելով Ամուլսարի շրջակա համայնքները՝ որպես առաջնային և երկարաժամկետ գործընկերներ և աշխատուժի հիմնական աղբյուր, «Լիդիան Արմենիան» Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ/Կեչուտ համայնքներում վերսկսում է կրթաթոշակների տրամադրման ծրագիրը: 

Ընկերությունը բարձր է գնահատել և գնահատում երիտասարդության և բարձրագույն կրթության դերը համայնքների զարգացման գործընթացում, ուստի, չնայած Ամուլսարի շուրջ շարունակվող ապօրինություններին, «Լիդիանը» շարունակելու է աջակցել ապօրինության հետևանքով սոցիալական խնդիրների առաջ հայտնված ծնողներին և ուսանողներին: Ծրագրի շրջանակներում «Լիդիանը» կտրամադրի նշված համայնքներից հայաստանյան ցանկացած լիցենզավորված բուհում ուսանող կամ ուսանել պատրաստվող 15 ուսանողի ուսման վարձը: 

Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող առաջին 15 դիմումատու ուսանողներին: 

Կրթաթոշակի համար նշված պայմաններին բավարարող բոլոր ուսանողներն իրենց տվյալները կարող են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայացնել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին, ում հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով`

Գնդեվազ – 043 404714
Գորայք – 043 404710
Սարավան – 043 404715
Ջերմուկ/Կեչուտ – 043 404751

Կամ ուղարկել դիմումները info@lydianarmenia.am էլ․ հասցեին։

Շնորհավորում ենք բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Կրթված ու արդար աշխատանքով իր ապագան կերտող երիտասարդությունն է ամուր պետության հենասյունը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել