Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայում սեպտեմբերի 13-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 57 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 96․097 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․527 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.102 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 258.833 մարդ, իսկ 1.267 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 291.162 և մահվան 7.056 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 519.560-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել