Ուշադրություն

ՇՊՀ ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հետո որոշեց հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը՝ ելնելով այն հանգամանքից, որ ուսանողը հեռավար դասերի արդյունքում հնարավորություն չունի ստանալու այն որակի կրթություն, ինչը կստանար ամենօրյա լսարանային դասերի ժամանակ։

ՇՊՀ ուսանողական խորհուրդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել