Դդումն իդեալական մթերք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նման կարծիք է հայտնել Սամարայի դիետոլոգիայի եւ դիետոթերապիայի կենտրոնի տնօրեն Միխայիլ Գինզբուրգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դդումը եւ՛ համեղ է, եւ՛ ցածր կալորիականությամբ, ինչը հազվադեպ է հանդիպում: Սակայն հարկ է հիշել, որ սննդի մեջ միայն դդում օգտագործել չի կարող, քանի որ դա կարող է բացասական ազդել օրգանիզմի վրա եւ չի նպաստի քաշի կորստին:

Դդմի օգտակարության մասին հայտնում են շատ գիտնականներ: Կալիումի բարձր քանակի շնորհիվ դդումը օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը, իսկ դրա հետ մեկտեղ՝ թունավոր եւ օրգանիզմին ոչ պետքական շատ նյութեր։ Բացի այդ, դդումն հարուստ է А, С, Е, В վիտամիններով, կալցիումով, մագնիումով եւ ֆոլաթթվով։ Դդմի հակաօքսիդանտները եւ կարատինոիդները հակականցերոգեն արդյունք են ապահովում, իսկ ֆիտոստերին հորմոնը խթանում է միզապարկի եւ շագանակագեղձի նորմալ աշխատանքը։     

Ոչ պակաս օգտակար են նաեւ դդմի կորիզները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել