Առավոտից էս վիդեոն ա պտտվում համացանցում ու պարսավանքի արժանանում, էս տղաներին ինչ ասես չանվանեցին՝ անլվա, կապիկ, ոչխար, հակահիգիենիկ: Իմաստը էն ա, որ ավելի լրջի մեջ գտնվող ակտիվիստները վստահ են, որ էս կերպ ապականվում ա քաղաքացիական անհնազանդության գաղափարը՝ վերածվելով կրկեսի: Էս մոտեցումը խիստ սնոբական ա, օբյեկտիվ նայելու դեպքում՝ ավելին ակնկալել էս պահին Հայաստանում բնակվող ջահելների մեծամասնությունից մի քիչ դժվար ա: Բայց դա խնդրի երկրորդական կողմն ա: Ակնհայտ ա, որ քաղաքապետարանը ուզում էր խանգարել ակցիային՝ խոտը ջրելու միջոցով անհարմարություններ ստեղծելով: Էս մարդիկ քաղաքապետարանի սպասելիքին ոչ ադեկվատ իրենց գործողություններով փորձում են ցույց տալ, որ իրենց ոչինչ չի խանգարի: Հիմա լավ ա ստացվում իրենց մոտ, թե վատ՝ այլ հարց ա: Ստացվում ա էնքան, ինչքան սրամիտ են, կիրթ ու կախված՝ ինչ սոցիալական-մշակութային շերտ են ներկայացնում: Ամեն դեպքում, ոչխար չեն: Էս ի՛մ կարծիքն ա: Մանավանդ որ ես էլ քաղաքացիական անհնազանդության կոչերին միայնումիայն 50 դրամի համար միացողների գործողություններն եմ կրկես համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: