Armsport.am-ը գրում է․

ՌՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում Վարազդատ Հարոյանի «Ուրալը» հյուրընկալել էր Արշակ Կորյանի «Խիմկիին»: Հայաստանի հավաքականի պաշտպանը հայտավորված էր խաղին, սակայն դուրս չեկավ խաղադաշտ:

Կորյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ավելին, հայ ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսի սկզբնամասում կրճատեց հաշվի տարբերությունը, բայց միայն այդքանը: «Ուրալը», ընդհանուր առմամբ, 3 գնդակ ուղարկեց «Խիմկիի» դարպասն ու հաղթեց 3-1 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Ուրալը» 9 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Խիմկին» 3 միավորով նախավերջին՝ 15-րդ հորիզոնականում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել