Երկրպագուների արվեստը, որը հիմնված է հայտնի անիմացիոն նախագծերի վրա, վաղուց դարձել է համացանցային հիթ: Ամեն  օր կարելի է տեսնել ավելի շատ նկարազարդողների և դիզայներների նոր աշխատանքներ, որոնք թարմացնում են հայտնի հերոսների կերպարները: Ինչ-որ մեկը հերոսներին չափազանց իրատեսական է դարձնում, ինչ-որ մեկը ստիպում է նրանց փոխել իրենց բնավորությունը, իսկ ինչ-որ մեկը նրանց պարզապես ավելի ժամանակակից տեսք է հաղորդում: Օրինակ, նկարիչ Դեյվ Սալամանկա Ռ.-ն Դիսնեյի մուլտհերոսներին ներկայացնում էր որպես ժամանակակից քաղաքային բնակիչներ: Պարզվեց շատ անսովոր ու պայծառ տեսք են ստացել:

Էրիկ, Ջրահարսը մուլտֆիլմից
Էրիկը Արիելի սիրելին է, ով փրկել է նրա կյանքը: Ժամանակակից աշխարհում նա իսկապես կգրավեր հազարավոր աղջիկների ստերը: 
Ուրսուլա, Ջրահարսը մուլտֆիլմից

Ուրսուլան ջրային ծեր վհուկ է, ով իր ստերով գողացել էր Արելի ձայնը: Կարծում եմ, որ բոլորս էլ կյանքում հանդիպել ենք այսպիսի չար ու բացասական կերպարի: 

Արիել, Ջրահարս մուլտֆիլմից

Արելը ջրային թագավորության արքայադուստրն է, նա քույրերից ամենափոքրն է: Նրա արտաքին տեսքը համապատասխանում է ներքինին: 

Տրիտոն, Ջրահարս մուլտֆիլմից

Տրիտոնը Արելի հայրն է և ջրային աշխարհի թագավորը: Նա հիանալի ֆիզիկական տեսք ունի, նույնիսկ այդ պատկառելի տարիքում: 

Սպիտակաձյունիկ մուլտֆիլմի չար թագուհին

Չար թագուհին Սպիտակաձյունիկի խորթ մայրն է, ով ցանկանում է լինել այս աշխարհում միակ գեղեցիկ կինը: 

Յոթ թզուկներ մուլտֆիլմից Սպիտակաձյունիկը

Երիտասարդ արքայադուստրը իր բարության և գեղեցիկ արտաքնի շնորհիվ համարվում է ամենագեղեցիկ ու լավ աղջիկը, ինչը դուր չի գալիս նրա խորթ մորը: Նրա ժամանակակից արտաքին տեսքը գրավում է բոլորին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել