Ամերիկյան Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում առաջին Մաքդոնալդսը, որն օգտագործում է զրոյական էլեկտրականություն: Ռեստորանն աշխատում է էներգայի վերականգնվող աղբյուրների հաշվին: Շինության տանիքին տեղադրված են արևային վահանակներ, որոնք, ըստ նախնական հաշվարկների, պետք է տարեկան գեներացնեն 704,7 հազար կվ/ժ: Շինության ողջ տարածքում նաև տեղադրված են լուսաէլեկտրական ապակե վահանակներ: 

Ռեստորանի համար նախատեսված շինությունը նախագծել է Չիկագոյի Ross Barney Architects գործակալությունը: Այնտեղ, ինչպես և այլ Մաքդոնալդսներում, կա խոհանոց, ավտոսրճարան, ճաշարան, պատվերի ընդունման կետ: Ռեստորանի ընդհանուր մակերեսը կազմում է 745 քմ: 

Շինության պատերի ներսը պատված է կենդանի բուսականությամբ, որոնք մաքրում են օդն ու ապահովում ջրով: Բացի դրանից՝ ռեստորանում տարվա օրերի 65%-ի ընթացքում աշխատելու է բնական օդափոխումը: Արևային էներգիայով են աշխատելու ոչ միայն ռեստորանի բոլոր համակարգերը, այլև ավտոկայանատեղիի լուսացույցները: 

Մաքդոնալդսի ցանցում նոր ռեստորանն անվանում են ուսումնական կենտրոն, որտեղ թեստավորելու են էներգիայի ու ջրի ծախսի կրճատման բոլոր հնարավոր եղանակները: 2021 թ. ցանցը նախատեսում է «զրոյական էներգաօգտագործման» հավաստագիր ստանալ, իսկ 2030 թ. Մաքդոնալդսում ցանկանում են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 36%-ով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել