News.am-ը գրում է.

Air France ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթերը։ Այդ մասին հայտնում են Զվարթնոց օդանավակայանից:

«Air France ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթերը։

Սեպտեմբերի 13-ից Air France ավիաընկերությունը կվերսկսի իր կանոնավոր չվերթերը Փարիզ-Երեւան-Փարիզ երթուղով: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան` ամրագրումներն իրականացվում են անմիջապես Air France կայքի կամ Saberatours-Sevan-ի (+ 525 555 37410) եւ Executive Travel Air City-ի (+ 37460 612277) կամ +37460 612288 հեռախոսահամարի միջոցով»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել