News.am-ը գրում է.

ՄԱԿ-ի անկախ փորձագետ Օլիվիե դե Սհութերը զգուշացրել է, որ կորոնավիրուսի վատագույն հետեւանքները դեռ առջեւում են, եւ մարդկանց պաշտպանության հարցով կառավարության միջոցները բավարար չեն, հաղորդում է Associated Press-ը:

«Ազգային անվտանգության ցանցերում շատ բացեր կան…Ընթացիկ միջոցները կարճաժամկետ են, ոչ բավարար ֆինանսավորվող, եւ շատ մարդիկ անխուսափելիորեն կհայտնվեն անդունդում»,-ասել է նա:

Նա կոչ է արել առավել վճռական քայլեր ձեռնարկել:

Գիտնականի խոսքով՝ տնտեսական ճգնաժամն աննախադեպ է ՝ 1930-ականներն Մեծ դեպրեսիայից ի վեր:

Նա զգուշացրել է, որ աշխարհում շուրջ 176 մլն մարդու աղքատություն է սպառնում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել