Սեպտեմբեր ամիսը դեռ կես չեղած՝ Մարության Հայկը, կորոնավիրուսից չպախկված լուրերի համաձայն, պատրաստվում է սեպտեմբեր ամսվա համար քաղաքապետարանի 19 պաշտոնյաների՝ քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի քարտուղարին, ով երկուշաբթի կազատվի զբաղեցրած պաշտոնից, մի շարք վարչության պետերի ընդհանուր 6,5 մլն դրամի չափով տրամադրել պարգևավճար։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը նույննպես պարգևատրվողների ցանկում է՝ չնայած նրան, որ սույն վարչությունը խուլ ու համրի կեցվածքով է հանդես գալիս և չի կատարում իր պարտականությունները։
Հետաքրքրական է, որ այս անգամ թյուրիմացություն քաղաքապետն իր սիրելի պարգևավճարալափից մաս չի հատկացրել վարչական շրջանների ղեկավարներին, բայց, դե, կարող է ամսվա վերջում իր «սխալն» ուղղել։
«Չմոռանաք» կայքում հրապարակել կարգադրությունը։