Antifake.am-ը գրում է․

Ինչպես տեղեկացրել ենք նախկինում, AntiFake.am-ը իրականացրել է հրապարակումների շարք (Մաս 1Մաս 2Մաս 3Մաս 4Մաս 5, Մաս 6Մաս 7,  Մաս 8Մաս 9Մաս 10, Մաս 11), որի նպատակը Ֆեյսբուքում առողջ քննարկումների մթնոլորտը վերականգնելը և անհանդուրժողականությունն ու մարդկանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական ոտնձգությունների կանխումն է։ Այդ նպատակով նախորդ հոդվածներում անդրադարձել ենք Ֆեյսբուքում հայհոյախառն մեկնաբանություններ գրող 110 կանանց։

Այս շարքի հրապարակումները որոշ չափով նվազեցրել էին հայհոյող կանանց գործունեությունը ֆեյսբուքյան մեկնաբանությունների տիրույթում: Նկատելով, որ վերջին շրջանում հայհոյող կանայք կրկին ակտիվացել են՝ AntiFake.am-ը վերսկսում է շարքը։ 

Այս հոդվածում անդրադարձել ենք 12 կանանց, որոնցից երկուսին՝ Нарине Арутюнян-ին և Nara Hunanyan-ին կարող եք հիշել մեր նախորդ հրապարակումներից: Բացի այդ, այս հրապարակմամբ անդրադառնալու ենք Iveta Iva, Nina Khachatryan, Leila Mareta, Անժելա Ծերունյան, Galina Simonyan, Anahit Galstyan, Нушик Аракелян, Сусан Пашояан, Lilianna Karapetyan, Maga Davtyan օգտատերերին, որոնց ֆեյսբուքյան էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեծ մասն ընտանիքներ ունեցող և մանկահասակ երեխաներ դաստիարակող մայրեր և տատիկներ են։

Հոդվածում տեղ գտած կանայք բնակվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ` Հայաստանից դուրս։ Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների հետ կապված` իրենց կարծիքից տարբերվող կարծիք ունեցող անձանց հասցեին հրապարակայնորեն հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ և վիրավորանքներ՝ հիմնականում` Նիկոլ Փաշինյանին սատարելու նպատակով։

Ստորև ցուցադրված են այդ կանանց էջերից վերցված հրապարակային (public) լուսանկարներ և այն սեռական բնույթի հայհոյանքները, որոնք նրանք գրում են Ֆեյսբուքի տարբեր հրապարակային հարթակներում։

1. Нарине Арутюнян

https://www.facebook.com/narine.harutyunyan.313

Նարինե Հարությունյանը միջին տարիքի կին է։ Նրա ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զբաղվում է օնլայն առևտրով։ Ապրում է Երևանում և սիրում է շներին և կատուներին։ Իսկ Ֆեյսբուքում կնոջը ոչ հարիր բառապաշարով գրառումներ և սեռական բնույթի հայհոյանքներ է գրում։ Հայհոյող կանանց 10-րդ մասում AntiFake.am-ը նույնպես անդրադարձել է տիկնոջ՝ կնոջը ոչ հարիր բառապաշարին:


2. Nara Hunanyan

https://www.facebook.com/nara.hunanyan.3

Նառա Հունանյանը ևս միջինից բարձր տարիքի կին է, ով ֆեյսբուքում քաղաքական բովանդակություն ունեցող նյութերի տակ մեկնաբանություններ է գրում, սակայն դրանք ոչ թե բովանդակային մեկնաբանություններ են, այլև տարբեր անձանց հասցեին ուղղված հայհոյախառն վիրավորանքներ՝ ընդհուպ մինչև «ԿԳԲ»-ի ձեռքը հանձնելու սպառնալիքներ։ Հայհոյող կանանց 6-րդ մասում AntiFake.am-ը նույնպես անրադարձել է այս տիկնոջ բառապաշարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել