Հարգելի պարոն Հախվերդյան, «Ամուլսարի հանք» նախաձեռնությունը Ամուլսարի հանքի համայնքների բազմաթիվ բնակիչների անունից հիսասթափություն է հայտնում երեկ Ամուլսար կատարած Ձեր այցի կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Ձեր արվեստը և խիստ հիասթափված ենք, որ երեկ, այցելելով մեր մարզ, Դուք այդպես էլ չեղաք մեր համայնքներից որևէ մեկում, ավելին՝ Ձեր բացահայտ աջակցությունը ցուցաբերեցինք և այցելեցիք մեր համայնքները սոցիալական ծանր իրավիճակի հասցրած, վախի մթնոլորտում պահող, ապօրինություն իրականացնող մի խումբ անձանց:

Այնուամենայինիվ, մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունեցաք ինքներդ համոզվելու, որ մի քանի մարդկանցից կազմված խումբը չի ներկայացնում համայնքի մեծամասնությունն ու նրանց տրամադրությունները: Ձեր համերգի սակավամարդությունը, չնայած նախապես արված հայտարարությանը և հրավերին, ակնհայտ ապացույցն է այն բանի, որ այսօր այդ մարդիկ, ում Դուք աջակցում եք, չեն ներկայացնում համայնքը, իսկ նրանց գործողությունները ընդունելի չեն համայնքների բնակիչների կողմից:

Մենք հուսով ենք, որ Դուք կվերանայեք Ձեր դիրքորոշումն Ամուլսարի հարցում` ի շահ Ամուլսարի համայնքների հազարավոր բնակիչների, և մենք հնարավորություն կունենանք ներկա գտնվելու Ձեր համերգին Ամուլսարի հանքի համայնքներից որևէ մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել