Regionmonitor.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կորկիկայում այսօր հյուրընկալելու է Միջերկրական ծովի երկրների (MED7) առաջնորդներին: Գագաթաժողովի նպատակն է մշակել ռազմավարություն, որը կօգնի խուսափել տարածաշրջանում լարվածության սրացումից:

Առաջին հերթին քննարկման է դրվելու Հունաստանի, Կիպրոսի և Թուրքիայի միջև հարաբերությունների ճգնաժամի հարցը: Թե՛ Աթենքը, թե՛ Նիկոսիան կարծում են, որ հորատման աշխատանքներն ընթանում են Հունաստանի տարածքային ջրերում:

Երկրորդ թեման, որը քննարկվելու է, շոշափում է ԵՄ-Անկարա հարաբերություններին: Այս քննարկումը դիտվում է որպես ԵՄ գագաթաժողովի նախապատրաստություն, որը տեղի կունենա Բրյուսելում 2 շաբաթ անց:

Նշենք, որ վերջին շրջանում Աթենքի և Անկարայի միջև լարվածությունը սրվել երկրաբանական հետախուզական աշխատանքների հետ կապված: Կողմերն ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են վեճը լուծել բանակցությունների միջոցով, սակայն պնդում են սեփական իրավունքները պահպանելու անհրաժեշտությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ երկու կողմերը մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը այս շրջանում,  զորավարժություններ անցկացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել