Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է բացառիկության չափանիշների ցուցակը, որոնց 2024 թվականից պետք է համապատասխանեն կինոնկարները՝ դրանք «Օսկար» մրցանակի «լավագույն ֆիլմ» անվանակարգում դիտարկելու համար:
«Եկել է փոփոխությունների ժամանակը: Մենք հայտարարում ենք ներկայացուցչականության եւ բացառիկության նոր ստանդարտները, որոնց անհրաժեշտ կլինի համապատասխանել «լավագույն ֆիլմ» կատեգորիայի համար՝ սկսած 96-րդ «Օսկար» մրցանակից»,- հայտնել է ակադեմիան:
Սկսած 2024 թվականից հարկավոր է, որ ֆիլմերը համապատասխանեն չորս նոր ստանդարտներից առնվազն երկուսին: Նոր կանոնները սահմանում են կինոնկարների ստեղծմանը մասնակցող դերասանների, ռեժիսորների եւ մյուս պրոֆեսիոնալների տոկոսային հարաբերակցությունը կամ թիվը՝ բացառիկության նորմերին համապատասխան:
Այսպես, առաջատար դերասաններից գոնե մեկը կամ երկրորդ պլանի նշանավոր դերասանը պետք է լինի ոչ բավականաչափ ներկայացված ռասայական կամ էթնիկ խմբից: Մյուս հնարավոր չափանիշն է՝ երկրորդական դերերի առնվազն 30 տոկոսը պետք է կատարեն ԼԳԲՏ-ի, ռասայական կամ էթնիկ խմբերի ներկայացուցիչները, կանայք կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ:
Ֆիլմերի ստեղծողները կարող են նաեւ նրանց նվիրել գլխավոր սյուժետային գիծը: Մյուս չափանիշները վերաբերում են այս խմբերի անհրաժեշտ նվազագույն թվով ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են ֆիլմի արտադրությանը կամ դրա առաջմղմանը: Կինոնկարների ստեղծողներին նաեւ որոշակի քանակությամբ ստաժավորում կամ ուսուցում է առաջարկվում կանանց, ԼԳԲՏ-ի անդամներին եւ ռասայական կամ էթնիկ փոքրամասնություններին «լավագույն ֆիլմ» անվանակարգում դիտարկելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: