Shamshyan.com-ը գրում է.

Սեպտեմբերի 9-ին, ժամը 02։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքի հարվածից ստացած վնասվածքով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդի։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա Արմեն Գասպարյանն է։ Մինչ ոստիկանները, իսկ այնուհետև՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները, մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Արտաշատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի հետ ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները, ժամը 06։30-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել