Armeniasputnik.am-ը գրում է․

Երկրի ղեկավարությունը խորհուրդ է տալիս դիմակներ դնել փակ տարածքներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պահպանել սոցիալական հեռավորությունը:

Վրաստանի կառավարությունը կոչ է արել երկրի բնակչությանը, հատկապես նրանց, ովքեր  վերջին 12 օրվա ընթացքում գտնվել են Աջարիայում, COVID-19–ի ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկական կենտրոններ կամ զանգահարել թեժ գծի 112 հեռախոսահամարով: Այս մասին ասված է երկրի քաղաքացիներին ուղարկված SMS հաղորդագրության մեջ։

Վրաստանի իշխանությունները նման կոչով հանդես են եկել երկրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվի աճի պատճառով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել