Regionmonitor.com-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիները պետք է ունենան PCR (ՊՌՇ) թեստի պատասխանը:

«Սեպտեմբերի 15-ից բոլոր օտարերկրացիները, որոնք կժամանեն Վրաստան, նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ոչ մի պարտավորություն չունեին և կարող էին ազատ մտնել երկիր, պարտադիր պետք է ունենան 72 ժամ վաղեմության ՊՌՇ թեստ»,-ասել է Գախարիան՝ նշելով, որ այդ քայլին են դիմում ռիսկերը կառավարելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:  

Այս փուլում Վրաստանը թույլատրելու է նաև 13 երկրի քաղաքացիները մուտք իր տարածք՝ Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հունաստան, Շվեդիա, Խորվաթիա, Իտալիա, Սլովակիա, Իսլանդիա և Կիպրոս: Ժամանողները պետք է 8-օրյա կարանտին անցնեն իրենց հաշվին:

Նշենք, որ Վրաստանի սահմանները մինչ այդ բաց էին միայն 5 երկրի քաղաքացիների համար՝ Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել