«Իրատես» թերթը գրում է. «Համավարակի ստեղծած խնդիրները շարունակում են լարված պահել մեր տնտեսությունը: Չնայած մարդիկ զրկվել են աշխատանքից, բիզնեսներ են փակվում, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը նախանձելի չէ, նոր հարվածները, սակայն, կարծես առջեւում են:
Այս իրավիճակում, երբ մարդիկ մի կերպ են կարողանում իրենց բիզնեսները պահել, որոշ առեւտրի կենտրոններ որոշել են, որ տաղավարների վարձավճարների գինը պիտի բարձրացնել:
Մեր տեղեկություններով, «Սուրմալու» առեւտրի կենտրոնը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, բնականաբար,
հարուցել է առեւտրականների զայրույթը: Թե ինչ հիմնավորմամբ եւ ինչու է այս պահին նման որոշում կայացվել, առեւտրականներին հստակ բացատրություն չեն տվել:
Սակայն ակնհայտ է, որ նման որոշումը բավական տհաճ անակնկալ է առանց այն էլ առեւտրից դժգոհ տաղավարների տերերի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում